Այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան պլանավորում են ռազմագերիների լայնածավալ փոխանակում
Այսօր Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն 180 ռազմագերիների,- հայտնում է Ռոյթերսը։
Գործակալության տեղեկություններով՝ գերիների փոխանակումը տեղի կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ՝ 90-90 սկզբունքով։
Ուկրաինական լրատվամիջոցները անցյալ շաբաթ հայտնել էին, որ կառավարությունը Արաբական Միացյալ Էմիրությունների օգնությամբ ծրագրում է գերիների «մեծ փոխանակում»։
Ռազմագերիների վերջին փոխանակումը, որը նույնպես իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ, տեղի է ունեցել հունիսին: