Այսօր նշվում է Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր ժողովի առաջին նիստի 100-ամյա հոբելյանը
Վրաստանի խորհրդարանի նախաձեռնությամբ, այսօր անցկացվելու են Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր ժողովի առաջին նիստի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ:
Խորհրդարանի մամլո ծառայության տեղեկությամբ, հոբելյանական ամսաթվի առնչությամբ, միջոցառումներ են նախատեսված տարբեր վայրերում, այդ թվում Երիտասարդության ազգային պալատում և Շոթա Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնում:
Վրաստանի ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր ժողովի առաջին նիստի 100-ամյա հոբելյանի առթիվ միջոցառումներ են նախատեսված նաև երկրի սահմաններից դուրս: Հոբելյանական ամսաթվին նվիրված միջոցառումներ են անցկացվելու արտասահմանում հավատարմագրված Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում, Եվրախորհրդում և այլ միջազգային ձևաչափերում:
Հոբելյանական օրը ծաղկեպսակ են դնելու Ֆրանսիայում հանգչող Նիկոլոզ Չխեիձեի (հիմնադիր ժողովի նախագահ), Ուզբեկստանում հւողարկավորված Ալեքսանդրե Լոմթաթիձեի (հիմնադիր ժողովի անդամ) և Թբիլիսիում հանգչող Սիլիբիստրո Ջիբլաձեի ( հիմնադիր ժողովի անդամ) շիրիմներին:
Ամսաթվի առնչությամբ պատրաստվել են հոբելյանական մեդալիոններ, որոնք փոխանցվելու են Վրաստանի խորհրդարանի թանգարանին և Լևիլի կալվածքին: