Թեթրիծղարոյի մունիցիպալիտետում, Դիդգորիի դաշտում այսօր նշվում է Դիդգորիի ժողովրդական տոնը:
Միջոցառման կազմակերպիչների տեղեկությամբ, Դիդգորիի հուշարձանի տարածքը այցելուների առջև հանդես կգա որպես բացօթյա թանգարան:
Հատուկ տարածքներում կլինի վրացական ձեռագործության և արվեստի նմուշների ցուցահանդես-վաճառք, կցուցադրվի ազգային տարազը, զարդանախշերը, խոհանոցը:
Տոնը ձևավորվելու է ժամանակին համապատասխան: Բեմին կենդանանալու է Աղմաշենեբելիի դարաշրջանը:
Համերգային միջոցառմանը մասնակցելու են վրացական երգարվեստի հայտնի ներկայացուցիչները:
Դիդգորիի ճակատամարտը վրաց բազմադարյա պատմության մեջ զբաղեցնում է առանձնահատուկ տեղ: Դավիթ Աղմաշենեբելի թագավորի խելամիտ ռազմական մարտավարության շնորհիվ, Դիդգորին դարձել է անկախության և ազատության համար պայքարի, միասնության և երկրին նվիրվածության խորհրդանիշ: