Այսօր նշում են մայրենի լեզվի օրը
Այսօր նշում են մայրենի լեզվի օրը

Վրաստանում այսօր նշում են մայրենի լեզվի օրը: Այս օրը, 1978 թվականի ապրիլի 14-ի իրադարձությունները նշելու համար հաստատվել է 1990 թվականին: 1978 թվականի ապրիլի 14-ին Թբիլիսիում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքը վրաց լեզվին պահպանել է պետական լեզվի կարգավիճակը և ստիպել  է խորհրդային իշխանություններին չեղարկել Խորհրդային Վրաստանի սահմանադրությունում լեզվի մասին հոդվածը: Այս օրվա կապակցությամբ երկրի մասշտաբով ծրագրվում է անց կացնել միջոցառումների շաբաթյակ: շաբաթյակը բացվելու է այսօր, ժամը 14:00-ին Թբիլիսիի պետական համալսարանի առաջին շենքում:

Բացի այդ, համալսարանի շենքի բակում տեղի են ունենալու զվարճալի միջոցառումներ և տեղադրվելու է մանկական անկյուն:

Դրա հետ մեկտեղ բացվելու է Կորնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի համատեղ ցուցահանդեսը ՝ «Վրաստանի և վրաց լեզվի պահապանը» վեռնագրով:

ԹՊՀ-ում պետական լեզվի դեպարտամենտի, Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համատեղ մրցույթի հաղթող աշակերտների, ուսանողների և մանկավարժնետի պարգևատրությունը:

Համալսարանի բակւոմ ժամը 17:00-ին տեղի է ունենալու Նիազ Դիասամիձեի և 33ա համույթի համերգը:

Օրվա վերջում, ժամը 20:00-ին հասարակությանը հնարավորություն կտրվի դիտել ՝ «Վրաց ձեռագրերի» 3D ինստալացիան: