Այսօր ներման օրն է, կարևոր է, որ ներենք միմյանց. Սալոմե Զուրաբիշվիլի
Ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Արտաքսման օրը, այսինքն Ներման կիրակին: Եկեղեցին հիշում է դրախտից Ադամի արտաքսումը: Հավատացյալները նախքան պահքը միմյանցից ներողություն են հայցում: Ներման կարգը Սամեբայի տաճարում կատարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը:
Պատարագին ներկա էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Պատարագի ավարտից հետո, Վրաստանի նախագահը փոքր հարցազրույց է տվել լրագրողներին և զրուցել այս օրվա խորհրդի մասին:
«Այսօր ներման օրն է: Ներեցեք ինձ և որն կարևոր է ներեցեք միմյանց»,- նշել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan