Այսօր նախատեսվում է ավիաչվերթ Քութաիսիի օդանավակայանից Նուր-Սուլթանի ուղղությամբ
Այսօր նախատեսվում է ավիաչվերթ Քութաիսիի օդանավակայանից Նուր-Սուլթանի ուղղությամբ

Քութայիսի Դավիթ Աղմաշենեբելիի անվան միջազգային օդանավակայանից դեպի Ղազախստան չվերթը նախատեսված է այսօր՝ ժամը 16:15-ին։ Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է «FlyArystan» ավիաընկերության ներկայացուցիչ Մարեխ Շերվաշիձեն։

«FlyArystan»-ի ներկայացուցչի խոսքով՝ չվերթը կիրականացվի Նուր-Սուլթանի ուղղությամբ։

Ընկերության ներկայացուցիչն այս պահին տեղեկություն չունի Ատիրաուի չվերթի մասին։