Այսօր բանակցություններ կանցկացվեն Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև։ ՆԱՏՕ-ի և ռուս դիվանագետները 18 ամսվա ընթացքում առաջին անգամ կհանդիպեն:
Ռուսական պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, ով հանդիպումը «շրջադարձային» է անվանել Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում։
Ռուսաստանի իշխանությունը երաշխիքներ է պահանջում, որ Ուկրաինան և Վրաստանը չեն անդամակցի ՆԱՏՕ-ին, և որ դաշինքը կչեղարկի Բուխարեստի 2008 թվականի որոշումը: Բրյուսելն ասում է, որ ոչ մի երկիր իրավունք չունի վետո դնել Դաշինքի բաց դռների քաղաքականության վրա, և որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կախված է միայն ինքնիշխան պետություններից և դաշինքի անդամներից: Ալեքսանդր Գրուշկոյի խոսքով՝ Մոսկվան ՆԱՏՕ-ից համապարփակ պատասխան է պահանջում։