Այսօր մեր հեռուստատեսության ծննդյան օրն է. առաջին հեռարձակումից անցել է 66 տարի
Վրաստանում առաջին հեռուստաեթերից անցել է 66 տարի։ Այսօր Հանրային հեռարձակողն ունի երկու հեռուստաալիք՝ Առաջին ալիք, Հեռուստադպրոց, երկու ռադիո – Վրաստանի ռադիո, Վրաստանի ռադիո 2, 1tv.ge առցանց հարթակը և մի շարք թվային արտադրանքներ։
Առաջին ալիքը շուկայում վրացական ծրագրերի և նախագծերի ամենախոշոր արտադրողն է և տարեկան զգալի ներդրում է կատարում Վրաստանի ստեղծագործական հատվածում և տնտեսության մեջ։
«Յուրաքանչյուր տարին ձեռք բերված փորձ է, որը առաջընթացի և զարգացման կարևոր նախապայման է։ Այսօր, 66 տարի է անցել առաջին հեռուստաեթերից, հեռարձակողների տարբեր սերունդների ներկայացուցիչներ միասին նշում են հեռուստատեսության ծննդյան օրը։ Կարծում եմ՝ զգացմունքային ու հաճելի երեկո կլինի, որն առանձնահատուկ տեղ կզբաղեցնի մեր հիշողություններում։ Շնորհավոր Ամանոր, Առաջին ալիքն այնտեղ է, որտեղ Վրաստանն է»,- ասել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։
Վրաստանի հեռուստատեսության առաջին հաղորդումը հեռարձակվել է 1956 թվականի դեկտեմբերի 30-ին, որը կարևոր իրադարձություն էր մեր երկրի պատմության մեջ։ Սկզբում հաղորդումները հեռարձակվում էին շաբաթական երեք անգամ՝ երկու ժամ տեւողությամբ։