Այսօր մենք հրաժեշտ տվեցինք Մարիցա Կվանտալիանիին
Այսօր մենք հրաժեշտ տվեցինք Մարիցա Կվանտալիանիին

Այսօր Մարիցա Կվանտալիանիին հրաժեշտ տվեցին ընկերները, հարազատները, լրատվամիջոցների և մարզական հասարակության ներկայացուցիչները։

34 տարեկան հասակում հանկարծամահ է եղել մեր գործընկերը՝ Հանրային հեռարձակողի լրագրող, սպորտային ալիքի պրոդյուսեր։

Վրաստանի Առաջին ալիքում նա սկզբում սկսել է աշխատել որպես «Մոամբե»-ի թղթակից, ապա տեղափոխվել սպորտային հաղորդումների խմբագրություն։ Նա եղել է մի շարք մարզական հաղորդումների ու նախագծերի պրոդյուսեր, սպորտային թեմայով վավերագրական ֆիլմերի հեղինակ։

Մարիցա Կվանտալյանը մինչ այժմ աշխատում էր որպես «Time Out»-ի պրոդյուսեր։ Միաժամանակ աշխատել է «Հեռուստադպրոց»-ում։

Վրաստանի Առաջին ալիքն իր ցավակցությունն է հայտնում Մարիցայի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին։