Այսօր մեկնարկում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համատեղ զորավարժությունները
Այսօր Հայաստանում մեկնարկում են ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունները։ «Գործընկեր արծիվ 2023» կոչվող վարժանքները կտևեն մինչև սեպտեմբերի 20-ը։
Ինչպես գրում են հայկական լրատվամիջոցները, զորավարժություններն անցկացվելու են խաղաղապահ ուժերի և պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոնների հիման վրա և նպատակ ունեն նախապատրաստվել միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու։
ԱՄՆ-Հայաստան համատեղ զորավարժություններին բացասական արձագանք է եղել Մոսկվայում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսում ասել է, որ ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը Մոսկվայում վիշտ է առաջացնում։
«Իհարկե, մենք ոչ մի լավ բան չենք տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի անդամ ագրեսիվ երկիրը փորձում է մուտք գործել Հարավային Կովկաս։ Չեմ կարծում, որ սա լավ կլինի ինչ-որ մեկի, այդ թվում՝ հենց Հայաստանի համար»,- ասել է Լավրովը։