Այսօր մեկնարկել են Եվրախորհրդարանի ընտրությունները։ Ինչպես գրում է «Politico»-ն, Էստոնիան առաջին երկիրն է, որտեղ ընտրողներն այսօրվանից ընտրելու իրավունք ունեն։
Տեղեկության համար նշենք, որ 720 տեղանոց Եվրախորհրդարանում Էստոնիան ընդհանուր առմամբ կունենա յոթ պատգամավոր։
Այսօր ժամը 09:00-ից մեկնարկել է Էստոնիայի քաղաքացիների Եվրախորհրդարանի ընտրությունների առցանց քվեարկությունը, որոնք ընտրատեղամասեր են գնալու կեսօրից։
Էստոնիայի հանրային հեռարձակողի տվյալներով՝ ժամը 12:00-ի դրությամբ 5000 մարդ արդեն կատարել է իր ընտրությունը։ Քվեարկությունը կտևի երեք օր։
Ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների՝ այս փուլում առաջատար է Էստոնիայի նախկին արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուի «Հայրենիք» պահպանողական կուսակցությունը։
Հունիսի 6-ը, 7-ը, 8-ը և 9-ը պաշտոնապես հայտարարված են որպես Եվրախորհրդարանի նոր գումարման ընտրությունների ժամկետներ։ Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների մեծ մասն իր ընտրությունը կկատարի հունիսի 9-ին։