Այսօր լիագումար նիստին կքննարկվի Կախա Կուճավայի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում
Այսօր լիագումար նիստին կքննարկվի Կախա Կուճավայի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում

Վրաստանի տասներորդ գումարման խորհրդարանն այսօրվանից կունենա նոր նախագահ: Կախա Կուճավան խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրվելու է այսօրվա լիագումար նիստին: Նախկին նախագահ Արչիլ Թալակվաձեն այսօր կհաստատվի փոխխոսնակի պաշտոնում:
Նախագահին և փոխնախագահին ընտրելու համար անհրաժեշտ է 76-76 պատգամավորի ձայն:
Խորհրդարանական մեծամասնությունում պարզաբանում են, որ Արչիլ Թալակվաձեի հրաժարականը թելադրված էր երկրի շահերից ելնելով:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ձեռք միջնորդական համաձայնագրի համաձայն, օրենսդիր մարմնում այսօր սպասում են այն կողմերի ներկայացուցիչներին, որոնք կստորագրեն համաձայնագիրը: Սակայն, արդյո՞ք խորհրդարանի նոր խոսնակը և փոխնախագահը կունենան նրանց աջակցությունը, դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Արչիլ Թալակվաձեն ապրիլի 24-ին հրաժարական տվեց խորհրդարանի նախագահի պաշտոնից: