Այսօր վրացի լեգենդար սպորտային մեկնաբան, թատրոնի և կինոյի դերասան, Վրաստանի ժողովրդական արտիստ, Շոթա Ռուսթավելիի անվան մրցանակի դափնեկիր Կոտե Մախարաձեի ծննդյան օրն է։
Թատրոնում աշխատանքին զուգընթաց սպորտը մինչև կյանքի վերջ նրա աշխատանքի անբաժան մասն էր։ Միևնույն ժամանակ նա ինքն է եղել ակտիվ մարզիկ՝ եղել է Վրաստանի բասկետբոլի երիտասարդական հավաքականի ավագը, խաղացել է Թբիլիսիի «Դինամոյում», 1945 թվականին հաղթել է Խորհրդային Միության գավաթը։
Լեգենդար մեկնաբանը թաղված է Թբիլիսիի Դիդուբի գրողների և հասարակական գործիչների պանթեոնում։