Այսօր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվում է մեկ պացիենտ Բոլնիսիից
Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին Ալիքի լրագրողը Բոլնիսիից, լաբորատոր հետազոտությունների արդյունքում կորոնավիրուսը հաստատվել է Բոլնիսիի մունիցիպալիտետի բնակչի մոտ: Նրան տեղափոխել են Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա:
Բնակավայրում, որտեղ ապրում էր վարակվածը, համաճարակաբանները աշխատում և ուսումնասիրում են հիվանդի շփման կապերը:
«Ցավոք, Բոլնիսիի մունիցիպալիտետում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Այս պահին մեր համաճարակաբանները ակտիվորեն աշխատում են շփումներ գտնելու համար: Հիվանդը տեղափոխվել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա: Մինչ այժմ մեր մունիցիպալիտետում գրանցվել է ինը դեպք, նրանցից մեկը մահացել է», – ասում է Բոլնիսիի քաղաքապետ՝ Դավիթ Շերազադիշվիլին:
Նախիդուրի գյուղից վարակվածներից մեկը՝ Մառնեուլիում վարակվածի հետ շփման արդյունք է: Մեկ այլ Բոլնիսի բնակիչ, որի մոտ հաստատվել է կորոնավիրուս, Թուրքիայից Վրաստան մտնելուց անմիջապես կարանտինային գոտի էր տեղափոխվել և շփում չի ունեցել այլ անձանց հետ։
Բացի այդ, այսպես կոչված Բոլնիսիի տենդի կենտրոնում երկու պացիենտի մոտ, որոնք կորոնավիրուսի համար բնորոշ ախտանիշներ ունեին, պատասխանները բացասական էին:
Այս պահի դրությամբ Վրաստանում նոր կորոնավիրուսի 208 դեպք է գրանցվել, այդ թվում ՝ ապաքինվել է 48 անձ, երեքը՝ մահացել: