Այսօր Քոբուլեթիում անցկացված ցույցին ձերբակալված բոլոր չորս անձանց քաղաքային դատարանը 2000 լարի տուգանք է սահմանել
Այսօր Քոբուլեթիում անցկացված ցույցին ձերբակալված բոլոր չորս անձանց Բաթումիի քաղաքային դատարանը 2000 լարի տուգանք է նշանակել: Արգելափակված երկաթուղին բացելու ժամանակ ոստիկանությունը նրանց ձերբակալել է վարչական իրավախախտումների համար: Նրանք մեղադրվում են մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ:
Ձերբակալվածներն ասում են, որ չեն վճարելու տուգանքը: Նրանք խոսում են իրավապահների կողմից ուժի կիրառման և հայտարարում ավելի լայնամասշտաբ հանրահավաքների մասին:
Ցուցարարները պնդում են, որ վաճառքի հանված հողամասն իրենց սեփականությունն է, և նրանք չէին կարող այն գրանցել: Նրանք արգելափակել էին երկաթգիծը` պահանջելով աճուրդը կասեցնել, ինչի պատճառով Բաթումի-Թբիլիսի գնացքը շուրջ մեկ ժամ կանգնեցված էր:
Ըստ Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, տարածքը Աջարիայի Ինքնավար Հանրապետության սեփականությունն է, և, հետևաբար, քաղաքացիները չունեն հողի գրանցման համար անհրաժեշտ սեփականության փաստաթղթեր: Նախարարությունը չի պատրաստվում դադարեցնել աճուրդը: