Այսօր կգործի խորհրդարանի շենք մուտքի սահմանափակ ռեժիմ
Այսօր կգործի խորհրդարանի շենք մուտքի սահմանափակ ռեժիմ

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել օրենսդիր մարմնի շենքում անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին։

«Հունիսի 30-ին Վրաստանի խորհրդարանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N259/3 հրամանով Վրաստանի խորհրդարանի պալատի և հարակից տարածքի անվտանգության ռեժիմի մասին սահմանված կանոնակարգի համաձայն՝ սահմանափակ ռեժիմ կկիրառվի խորհրդարանի շենք մուտք գործելու համար, բացառությամբ խորհրդարանական հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Նշված միջոցառման նպատակն է պաշտպանել Վրաստանի խորհրդարանի անդամների և գրասենյակի աշխատակիցների անվտանգությունը և ապահովել աշխատանքային պայմանները»,- ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր զեկույց կներկայացնի խորհրդարանին։