Այսօր կբացվի Քոբուլեթիի շրջանցիկ ճանապարհի երկրորդ մասը
Այսօր կբացվի Քոբուլեթիի շրջանցիկ ճանապարհի երկրորդ մասը

Այսօր կբացվի Քոբուլեթիի շրջանցիկ ճանապարհի երկրորդ մասը։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության տեղեկությամբ, Քոբուլեթիի ծովափնյա գծից անցումը նոր ճանապարհ, կնպաստի կուրորտի էկոլոգիական բարեկեցությանը և տարածաշրջանում զբոսաշրջության լիարժեք զարգացմանը:

Ճանապարհահատվածի բացման արարողությանը կմասնակցեն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցխիտիշվիլին, Ճանապարհային դեպարտամենտի, Աջարիայի կառավարության, տեղական ինքնակառավարման եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները: