Այսօր կանցկացվի անայցագրային ռեժիմի օրերի հաշվիչ բջջային հավելվածի շնորհանդեսը
Արդարադատության նախարարությունը այսօր կանցկացնի նոր ծառայության՝ անայցագրային ռեժիմի օրերի հաշվիչ «Schengen/EUApp» բջջային հավելվածի շնորհանդեսը:
Ինչպես տեղեկացրել են Առաջին ալիքին նախարարությունից, «Պետական ծառայությունների զարգացման գործակալությունում» բջջային հավելվածի շնորհանդեսը կանցկացնի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Նախարարության տեղեկությամբ, բջջային հավելվածը քաղաքացիներին հնարավորություն է տալիս նշել Շենգենի, Եվրամիության գոտում անցկացրած օրերը և հաշվել մնացած օրերի քանակը, որպեսզի պատահաբար չխախտեն անայցագրային ռեժիմի կանոնները:
Բջջային հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի.
- Պահել Շենգենի գոտում ճամփորդության պատմությունը (այդ թվում, երկիրները նշելով)
- Հաշվել մնացած օրերի քանակը
- Կոնկրետ ճամփորդությունը կամ ճամփորդության պատմությունը պատկերող տեղեկությունը կիսվել սոցիալական ցանցում:
Անայցագրային ռեժիմի օրերի հաշվիչ բջջային հավելվածի շնորհանդեսը կանցկացվի այսօր, 14:00-ին: