Այսօր Իսրայելից Քերեմ Շալոմով մարդասիրական բեռներ կմտնեն Գազա
Այսօր Իսրայելից Քերեմ Շալոմով մարդասիրական բեռներ կմտնեն Գազա

Այսօր Իսրայելից Քերեմ Շալոմով մարդասիրական բեռներ կմտնեն Գազայի հատված։ Տեղեկությունը տրամադրում է Իսրայելի կառավարությունը։ Այս որոշումը կավելացնի Գազա մուտք գործող մարդասիրական օգնության օրական քանակը։

Մինչ այժմ մարդասիրական օգնությունը Գազա էր մտնում Ռաֆահ անցակետով, որը գտնվում է Եգիպտոսի և Գազայի սահմանին։

Դեկտեմբերի 15-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ իրենք կհամաձայնեն թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազա Քերեմ Շալոմով։