Այսօր Իրակլի Կոբախիձեն կհանդիպի Օլաֆ Շոլցի հետ
Այսօր Իրակլի Կոբախիձեն կհանդիպի Օլաֆ Շոլցի հետ

Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կհանդիպի Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Օլաֆ Շոլցը Իրակլի Կոբախիձեին կհյուրընկալի Գերմանիայի Դաշնային կանցլերությունում, որտեղ տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողությունը։

Նախատեսվում են դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Օլաֆ Շոլցը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Վրաստանի վարչապետը երեկ պաշտոնական այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։