Այսօր ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի Իսրայելից առևանգված վեց պատանդի

11:51, 22.02.2025

Այսօր ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի Իսրայելից առևանգված վեց պատանդի։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ պատանդները ազատ կարձակվեն երկու տարբեր վայրերում՝ Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում և Նուսեյրաթում՝ արաբական անկլավի կենտրոնական հատվածում։

Պատանդները սկզբում կհանձնվեն Կարմիր Խաչին, որը նրանց կտեղափոխի իսրայելական զինվորականների գտնվելու վայրը։

Մինչ հիվանդանոցներ տեղափոխելը պատանդները կհանդիպեն ընտանիքի անդամների հետ։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ վեց պատանդներից երկուսը ՀԱՄԱՍ-ի կողմից պահվել են ավելի քան մեկ տասնամյակ, իսկ մյուս չորսն առևանգվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Վեց եղբայրների դիմաց Իսրայելը բանտերից կազատի 602 պաղեստինցի բանտարկյալների։

Նմանատիպ