Այսօր Համալսարանական հիվանդանոցից, հավանաբար, տասնյակ հիվանդներ դուրս կգրվեն
Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին Համալսարանական հիվանդանոցի տնօրեն Լևան Ռատիանիի խոսքով, ներկայումս 77 հիվանդներ շարունակում են բուժումը, նրանցից 17-ը՝ կորոնավիրուսով վարակված:
Ըստ նրա, վերջին 24 ժամվա ընթացքում Լուգարի լաբորատորիայից ոչ մի թեստ չեն ստացել դրական պատասխանով: Ռատիանին չի բացառում, որ օրվա առաջին կեսին 30 հիվանդ դուրս կգրվի հիվանդանոցից և նրանք կտեղափոխվեն կարանտինի գոտի:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Լուգարի լաբորատորիայից ոչ մի դրական պատասխանով թեստ չենք ստացել, ինչը ուրախալի է: Արդյունքում, այսօր տասնյակ հիվանդներ դուրս են գրվում հիվանդանոցից: Կիրականացվեն կլինիկական-լաբորատոր հետազոտություններ: Եթե, դրանք կհամապատասխանեն ԱՀԿ ստանդարտին և հարկ լինի, որ հիվանդները թողնեն մեր հաստատությունը և տեղափոխվեն կարանտինային գոտի, ապա օրվա առաջին կեսին մոտ 30 այդպիսի հիվանդ դուրս կգրվեն հիվանդանոցից», – ասաց Լևան Ռատիիանին: