Այսօր Ղազախստանից Քութայիսիի օդանավակայան է ժամանել 87 ուղևոր, այդ թվում՝ Վրաստանի մոտ 60 քաղաքացի
Այսօր Ղազախստանից Քութայիսիի օդանավակայան է ժամանել 87 ուղևոր, այդ թվում՝ Վրաստանի մոտ 60 քաղաքացի

Այսօր Ղազախստանի Հանրապետությունից երկու չվերթ է իրականացվել դեպի Քութայիսիի միջազգային օդանավակայան։

Ակտաու և Ատիրաու օդանավակայաններից ընդհանուր առմամբ ժամանել է 87 ուղևոր։ Նրանցից մոտ 60-ը Վրաստանի քաղաքացիներ են։

Վերսկսվել են նաև Քութայիսիի օդանավակայանից դեպի Ատիրաու և Ակտաու թռիչքները։ Այս թռիչքների համար ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 200 մարդ։

Հիշեցնենք, որ երեկ առաջին պլանային թռիչքն էր Նուրսուլթանի ուղղությամբ, որին հաջորդել էին մնացած չվերթները։

Վաղը Քութայիսից Ղազախստան թռիչքներ նախատեսված չեն։