Այսօր մայիսի 9-ն է՝ ֆաշիզմի վրա հաղթանակի օրը։ 1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի հռչակումից հետո ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մայիսի 9-ը հռչակվեց ֆաշիզմի վրա հաղթանակի օր։ Երկրորդ համաշխարհային պատերազմը Վրաստանի վրա թողել է ծանր հետք, մեր երկիրը կորցրել է մինչև 300 հազար զինվոր։
Ֆաշիզմի վրա հաղթանակի օրը պատերազմի վետերաններն ավանդաբար նշում են Թբիլիսիում, Վակեի այգում գտնվող անհայտ զինվորի գերեզմանին, սակայն այս տարի, ինչպես նախորդ տարի, Վակեի այգում վերականգնողական աշխատանքների պատճառով, Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը հնարավոր կլինի հարգել՝ Վետերանների մշակույթի և հանգստի (Կիկվիձեի) այգում:
Տեղեկացնենք, որ Ֆաշիզմի վրա հաղթանակի օրը, Վրաստանի կառավարության որոշմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանները ստացել են միանվագ 1000 լարի, իսկ 500 լարի փոխանցվել է այս պատերազմում զոհվածների ընտանիքներին։