Այսօր և վաղը Երրորդության տաճարում կսահմանափակվի առանց համապատասխան հավատարմագրման լրատվամիջոցների մուտքը
Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայության փոխանցմամբ՝ այսօր և վաղը Երրորդության տաճարում կսահմանափակվի առանց համապատասխան հավատարմագրման լրատվամիջոցների մուտքը։
Ինչպես պարզաբանել են Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, որոշումը կայացվել է տաճարում թյուրիմացությունից ու լարվածությունից խուսափելու համար։
«Պատրիարքական տաճարում երեկ տեղի ունեցած վանդալիզմի պատճառով այսօր և վաղը սահմանափակվելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը տաճար առանց համապատասխան հավատարմագրման։ Քանի որ նշված որոշումը կայացվել է տաճարում հետագա թյուրիմացությունից և լարվածությունից խուսափելու համար»,- նշել են Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայությունից։
Այսօր սոցիալական ցանցերում տարածվել է կապույտ ներկով Մատրոնա Մուսկովելիի սրբապատկերի լուսանկարը։ Նատա Փերաձեն նաև տեսանյութը տարածել է սոցցանցում։ Փաստի առթիվ ՆԳՆ-ում վարույթ է սկսվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ հոդվածով, որը վերաբերում է մանր խուլիգանությանը։