Այսօր Էմանուել Մակրոնն կդիմի քաղաքացիներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կդիմի քաղաքացիներին։ Ինչպես գրում է Ֆրանսիայի նախագահը «X» սոցիալական ցանցում, ուղերձը նախատեսված է Ֆրանսիայի ժամանակով 20:00-ին։
«Իմ սիրելի հայրենակիցներ. այս մեծ անորոշության ժամանակ, երբ աշխարհը կանգնած է մեծ մարտահրավերների առաջ, ես ձեզ կդիմեմ այսօր երեկոյան ժամը 20:00-ին»,- գրել է Մակրոնը։
Ի գիտություն, Մակրոնը քաղաքացիներին կդիմի ԵՄ գագաթնաժողովից մեկ օր առաջ ։ Այս գագաթնաժողովում կքննարկվեն ինչպես Ուկրաինային աջակցությունը և Եվրամիության պաշտպանունակության ամրապնդումը։
Այսօր ավելի վաղ Մակրոնի հրավերով Ֆրանսիայի մայրաքաղաք կժամանի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։