Այսօր չորս մունիցիպալիտետներում անցկացվում են ավագանիների միջանկյալ ընտրություններ

10:22, 03.10.2026

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Վանիի, Ծալկայի, Դմանիսիի և Ախմետայի մունիցիպալիտետների սակրեբուլոների (տեղական ինքնակառավարման մարմինների) միջանկյալ ընտրություններ են անցկացվում:

Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00-ին և կավարտվի 20:00-ին:

Միջանկյալ ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով:

Ընտրողներն ընտրում են նշված մունիցիպալիտետների սակրեբուլոների 4 մեծամասնական անդամի: Ընտրությունների համար գրանցված է երկու քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրված մեծամասնականի յոթ թեկնածու: Դմանիսիում, Ծալկայում և Վանիում գրանցված են թեկնածուներ «Վրացական երազանքից» և «Ուժեղ Վրաստան – Լելոյից», իսկ Ախմետայում գրանցված է միայն «Վրացական երազանքի» թեկնածուն:

Միջանկյալ ընտրությունների համար չորս ընտրատարածքներում բացվել է յոթ ընտրական տեղամաս:

Ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 225: Շրջիկ քվեատուփի պահանջով ընտրական վարչությանն է դիմել 50 ընտրող:

Ընտրական գործընթացին հետևում է յոթ տեղական կազմակերպությունների 56 դիտորդ:

Ընտրական տեղամաս ներկայանալիս ընտրողն իր հետ պետք է ունենա Վրաստանի քաղաքացու անձնագիր կամ Վրաստանի քաղաքացու նույնականացման քարտ (ID քարտ): Այն ընտրական տեղամասերում, որտեղ քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային միջոցների կիրառմամբ, քվեաթերթիկի հետ մեկտեղ գրանցողն ընտրողին փոխանցում է համապատասխան ձևի հատուկ շրջանակ-ծրար: Էլեկտրոնային տեղամաս ներկայացած ընտրողը հատուկ մարկերով պետք է ներկի/նշի իրեն նախընտրելի միայն մեկ թեկնածուի դիմաց գտնվող շրջանագծի ներսի տարածքը և հատուկ շրջանակ-ծրարի կիրառմամբ քվեաթերթիկը տեղադրի քվեները հաշվող ապարատի անցքի մեջ:

Քվեները հաշվող ապարատն ավտոմատ ռեժիմով հաշվում է քվեները և քվեարկության ավարտից հետո, պարտադիր ընթացակարգերի իրականացմանն պես, տպում է քվեարկության նախնական արդյունքների մասին քաղվածքը, որը պլանշետի միջոցով ուղարկվում է ԿԸՀ (Կենտրոնական ընտրական հանձնաժողով): Տվյալները միաժամանակ հասանելի կլինեն ցանկացած շահագրգիռ անձի համար results.cec.gov.ge վեբկայքում:

Ծալկայի 3 ընտրական տեղամասերում և Վանիի ընտրական տեղամասում կկիրառվեն էլեկտրոնային վերիֆիկացիայի և քվեները հաշվող ապարատներ: 3 ընտրական տեղամասերում քվեարկությունը կանցկացվի ավանդական եղանակով, սակայն նշված տեղամասերում քվեաթերթիկները կսկանավորվեն ու կթվայնացվեն, կտեղադրվեն համապատասխան անվտանգ հարթակում և հասանելի կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի համար:

Քվեարկությունը գաղտնի է: Քվեախցիկում լուսանկարահանումն ու տեսանկարահանումն արգելված են:

Օրվա ընթացքում կգործի ԿԸՀ-ի կոնտակտ-հաբը՝ 2 51 00 51: Ինչպես նաև մշտական ռեժիմով կգործի մեդիա կենտրոնը:

Նմանատիպ