Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը

10:47, 21.03.2024

Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը։

Երկօրյա գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդները կխոսեն Եվրոպայի պաշտպանության ուժեղացման մասին։ Գլխավոր թեման լինելու է Ուկրաինայում շարունակվող պատերազմը։

Ինչպես նշվում է Եվրախորհրդի մամուլի հաղորդագրության մեջ, զրույցի ընթացքում կքննարկվեն նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, միգրացիան և գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները։

«Եվրամիությունը կշարունակի քաղաքական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական ​​աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Մինչ այժմ Եվրամիությունը և նրա անդամ երկրները 138 միլիարդ եվրոյի աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային»,- ասվում է Եվրոպական խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնի է, գագաթնաժողովում քննարկվելու է նաև ԵՄ ընդլայնման քաղաքականությունը, իսկ ավելի կոնկրետ՝ խոսակցությունը վերաբերելու է Ուկրաինային, Մոլդովային և Բոսնիա-Հերցեգովինային։

Նմանատիպ