Այսօր Բրյուսելում կկայանա Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի ութերորդ նիստը, որին կմասնակցի Իրակլի Կոբախիձեն
Այսօր Բրյուսելում կկայանա Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի ութերորդ նիստը, որին կմասնակցի Իրակլի Կոբախիձեն

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի ութերորդ նիստը։

Ինչպես նշվում է Եվրամիության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ, նիստը կսկսվի Բրյուսելի ժամանակով 11:00-ին։ Նիստը կգլխավորի Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ջոզեֆ Բորելն, իսկ վրացական պատվիրակության ղեկավարը կլինի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը։

Հանդիպմանը կքննարկվեն Եվրամիության հետ Վրաստանի ասոցացումը, քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները, տնտեսական և ոլորտային համագործակցությունը, առևտրի և հարակից հարցերը և հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Փակ հանդիպմանը Եվրամիության և Վրաստանի ներկայացուցիչները մտքեր կփոխանակեն արտաքին և անվտանգության քաղաքականության, մասնավորապես՝ տարածաշրջանային խնդիրների և անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ»,- ասված է Եվրամիության խորհրդի հաղորդագրության մեջ։

Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնում առաջին այցով գտնվում է Բրյուսելում։

Այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին։