Այսօր Բեռլինում կկայանա Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլաֆ Շոլցի հանդիպումը
Այսօր Բեռլինում կկայանա Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլաֆ Շոլցի հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Բեռլինում դեմ առ դեմ հանդիպում կունենա Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Ըստ Գերմանիայի կանցլերի գրասենյակի, Իրակլի Ղարիբաշվիլիի և Օլաֆ Շոլցի բանակցությունները միտված կլինեն միջազգային, անվտանգության և եվրոպական քաղաքականության արդի հարցերին, ինչպես նաև տնտեսական համագործակցությանը:

Երեկ՝ հունիսի 8-ին, մեկնարկել է Վրաստանի վարչապետի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Իրակլի Ղարիբաշվիլիի դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Բեռլին-Բրանդենբուրգի Վիլի Բրանդտի անվան ռազմական օդանավակայանում։