Այսօր Բաթումիում նախատեսված Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի
Բաթումիի Մայիսի 26-ի փողոցում բնակելի շենքի փլուզման հետեւանքով տեղի ունեցած ողբերգության պատճառով այսօր Բաթումիում նախատեսված Վրաստան-Հունաստան ֆուտբոլային հանդիպումը կանցնի առանց հանդիսատեսի: Այս մասին ասված է միջգերատեսչական համակարգող խորհրդի հայտարարության մեջ:
«Հոկտեմբերի 5-ին կայացած համակարգող խորհրդի որոշումը` թույլ տալ խաղերին ներկա լինել հանդիսատեսի 33%-ին, անվավեր է ճանաչվել:
Տոմսերի համար վճարված գումարը կվերադարձվի քաղաքացիներին: Խաղին կկարողանան ներկա լինել միայն Հունաստանի պատվիրակությունը, որն արդեն Բաթումիում է, և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները», – ասված է հայտարարության մեջ: