Օկացե կանյոնում ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այցելուները կանյոն կարող են այցելել այսօրվանից:
Պահպանվող տարածքների գործակալության տեղեկությամբ, Օկացե կանյոնում փոխվել է կախովի արահետի ծածկը: Կանյոնի 2-3 ժամ տևող հետիոտնային երթուղին կանցնի Դադիանիների պատմական անտառը, այգին և 780մ կախովի արահետը, որը ավարտվում է պանորամային տեսարանով:
Օկացե կանյոնի բնության հուշարձանը գտնվում է Իմերեթիի շրջանի Խոնի մունիցիպալիտետում, Գորդա գյուղի տարածքում: