Այսօր բացվելու է Քութաիսիի միջազգային համալսարանը (KIU): Բացման արարողությանը ուսանողներին ողջունելու են Քութաիսիի միջազգային համալսարանի պատվավոր նախագահը, պրոֆեսոր Վոլֆգանգ Հերմանը և համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդրե Թևզաձեն:
Քութաիսիի միջազգային համալսարանը (KIU) ներառում է ուսանողների և անձնակազմի համար կացարաններ, ակադեմիական շենքեր, գրադարան, սրճարաններ, ներքին և արտաքին ժամանցային տարածքներ, էլեկտրոտրանսպորտ, հեծանվային ուղիներ: Համալսարանն առաջին հոսքին կընդունի երեք ուղղություններով – մաթեմատիկա, համակարգչային գիտություններ և մենեջմենթ, իսկ ապագայում մասնագիտությունների թիվը կավելանա:
Բացի այդ, Քութաիսիի միջազգային համալսարանը միացել է Յուլիխի հետազոտական կենտրոնի հետ համագործակցության պայմանագրին:
Քութաիսիի միջազգային համալսարանն ուսանողների որոշ կատեգորիայի ուսման վարձը կվճարի:
Քութաիսիի միջազգային համալսարանը հիմնադրել է Բիձինա Իվանիշվիլին և նրա ընտանիքն իրականացրել է մեկ միլիարդ եվրոյի ներդրում:
Քութաիսիի միջազգային համալսարանում բացման արարողությունը կայանալու է 13:00-ին: