Այսօր ավարտվում է հունվարի 19-ին ուժի մեջ մտած Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլը

18:41, 01.03.2025

Այսօր ավարտվում է հունվարի 19-ին ուժի մեջ մտած Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի առաջին փուլը։

Սակայն երկրորդ փուլի վերաբերյալ կողմերը բանակցություններ չեն վարել։ Հայտնի է, որ Իսրայելը ցանկանում էր առաջին փուլը երկարացնել 42 օրով, սակայն Համասը դեմ է դրան։

Իսրայելի պատվիրակությունը Կահիրեում էր՝ բանակցություններ վարելու միջնորդների՝ Եգիպտոսի, Կատարի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ: Պատվիրակության վերադարձից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություններ է անցկացրել անվտանգության աշխատակիցների հետ։

15-ամսյա պատերազմի ավարտի գործարքի շրջանակներում Իսրայելը մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների է հանձնել ՀԱՄԱՍ-ին՝ 33 կենդանի և հինգ մահացած իսրայելցի պատանդներին վերադարձնելու դիմաց։

Նմանատիպ