Այսօր Առաջին ալիքով կկայանա Եվրատեսիլ 2023-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի երգի և տեսահոլովակի պրեմիերան
Այսօր Առաջին ալիքով կկայանա Եվրատեսիլ 2023-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի երգի և տեսահոլովակի պրեմիերան

«Եվրատեսիլ 2023»-ում Վրաստանի ներկայացուցիչ Իրու Խեչանովի մրցութային երգի և տեսահոլովակի պրեմիերան «Եվրատեսիլ 2023»-ի պաշտոնական YouTube ալիքում այսօր կկայանա ժամը 18:00-ին, իսկ  ժամը 21:00-ին, «Մոամբեի» ավարտից անմիջապես հետո կկայանա հեռուստաընկերության պրեմիերան»:

Մրցութային երգի՝ «Echo»-ի հեղինակը Գիգա Կուխիանիձեն է։ Տեքստը պատկանում է Իրուին և Բենի Քադագիձեներին։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Զազա Օրաշվիլին։ Գիորգի Տորիաշվիլին աշխատել է խորեոգրաֆիայի վրա, Շակո Պոպիաշվիլին՝ նկարչության, իսկ Մարիկա Քուրդուբաձեն՝ կոստյումների վրա։

«Եվրատեսիլ» երգի 67-րդ մրցույթը կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։

«Եվրատեսիլ 2023»-ին մասնակցում է 37 երկիր: Վրաստանը հանդիսատեսին կներկայանա մայիսի 11-ին, երկրորդ կիսաեզրափակիչ երեկոյան։

Ավանդաբար, Վրաստանի Առաջին ալիքը կառաջարկի Եվրատեսիլի բոլոր երեք երեկոների ուղիղ հեռարձակումը։