Ժնևի միջազգային բանակցությունների 48-րդ փուլն անցկացվելու է այսօր: Ինչպես հայտարարում են արտաքին գործերի նախարարությունում, օկուպացնող ռեժիմի կողմից Էնգուրիի անցման տարածքում սահմանափակումների հարցը վրացական կողմը բարձրացնելու է Ժնևի միջազգային բանակցությունների այսօրվա փուլին:
Գերատեսչության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդիի հայտարարությամբ, բացի այդ, Վրաստանի պատվիրակությունը պատրաստվում է բոլոր այն հարցերը սուր և հստակ բարձրաձայնել, որոնք նախորդ փուլերի օրակարգի գլխավոր մաս էին կազմում:
«Բանակցությունների շրջանակներում օրակարգով հաշվի են առնված հարցեր փախստականների անվտանգ, առանց նախապայման վերադարձի և Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված հրադադարի մասին պայմանագրով հաշվի առնված պայմանները: