Այսօր անցկացվելու է Սուրբ սինոդի նիստը: Սուրբ սինոդի նիստի նշանակման որոշումը կայացրել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը:
Ինչպես հայտարարել է պատրիարքի քարտուղար Միքայել Բոտկովելին, սինոդի նիստին ներկա է գտնվելու նաև Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի նախկին արքեպիսկոպոս Հակոբը:
Նրա խոսքով, սինոդը եկեղեցու գերագույն խորհրդակցական մարմինն է և այն կայացնելու է որոշում, եկեղեցում սկսվելու է թե ոչ հայր Հակոբի հետ կապված հարցի քննարկում:
Սուրբ սինոդի նիստն սկսվելու է 12:00-ին: