Այսօր, 06:00-ից, Թուշեթիում վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները
Այսօր, 06:00-ից, Թուշեթիում վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները

Փշավելի-Աբանո-Օմալոյի լեռնանցքում այսօր, 06:00-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները: Մի քանի օր է փրկարարները չեն կարողանում գտնել երիտասարդ տղամարդուն:

Երեկվա փրկարարական գործողության շրջանակներում, ձորն ընկած մեքենան մասնատել են հատուկ տեխնիկայով և այդպես դուրս բերել ջրի հունից:

Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհին բեռնատար ավտոմեքենան հուլիսի 27-ին բարձրությունից ընկավ ձորը, որում գտնվում էր 12 ուղևոր: Ավտովթարի հետևանքով զոհվեց 6 մարդ, տուժեց՝ հինգը:

Տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում ՔՕ-ի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: