Այս տարվա բյուջեն կավելանա 519 մլն լարիով
Այս տարվա բյուջեն կավելանա 519 մլն լարիով

«Առաջին երկու եռամսյակների ընթացքում մենք ունեցել ենք բարձր տնտեսական աճ, ինչպես նաև հարկաբյուջետային կոնսոլիդացիայի բարձր տեմպեր»,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ամենը թույլ է տալիս ավելացնել բյուջեն։

«Ընդհանուր առմամբ այս տարվա բյուջեն կարող ենք ավելացնել 519 մլն լարիով։ Այս գումարի հաշվարկային բաշխման մասին մենք արդեն քննարկել ենք, կարծում ենք, որ այդ միջոցները կբաշխվեն հետևյալ կերպ՝ առողջապահության նախարարության բյուջեն կավելանա 115 միլիոնով, 100 միլիոնով կավելացվի պաշտպանության նախարարությանը, Կրթության, գիտության և երիտասարդության նախարարությանը 80 մլն, 33 մլն-ով կավելանա մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն, ՆԳՆ-ին կավելանա 10 մլն 1 մլն, մարզերի զարգացմանն ու ենթակառուցվածքներին 10 մլն, 6 մլն. արտաքին գործերի նախարարության բյուջեին, 3 մլն լարի՝ ԿԸՀ-ին, 60 մլն՝ աղետների լուծարման բյուջեին, 102 մլն՝ քաղաքապետարաններին։ Սա է առաջարկվող բաշխումը, ըստ որի մենք հետագայում կգործենք»,- հայնել է վարչապետը։