Այս տարի Վրաստանում ազգային քննություններ է հանձնում 24 մեղադրյալ և դատապարտյալ
Այս տարի Վրաստանում ազգային քննություններ է հանձնում 24 մեղադրյալ և դատապարտյալ

Պատժակատարողական հաստատություններից սկսել են կալանավորներին տեղափոխել միացյալ ազգային քննությունների կենտրոններ:

Պատժակտարողական ծառայության փոխանցմամբ, միացյալ քննությանը և ընդհանուր մագիստորսային քննությանը մասնակցում է 24 մեղադրյալ և դատապարտյալ, որոնցից 6-ն անչափահաս է:

«Հատուկ պատժակատարողական ծառայությունը բոլոր դիմորդներին մաղթում է հաջողություն և ապահովում նրանց անխափան մասնակցությունը քննություններին»,- ասվում է տարածված հայտարարության մեջ: