Հուլիսի 2-ի տվյալներով, այս տարի Վրաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 274 նոր դեպք: Տեղեկությունը տարածում է ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնը: Նրանց փոխանցմամբ, նախորդ տարի համապատասխան ժամանակաշրջանում արձանագրվել էր 321 նոր դեպք:
ՁԻԱՀ-ի կենտրոնի փոխանցմամբ, 2020 թվականի հուլիսի 2-ի տվյալներով, ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնում գրանցված է ՄԻԱՎ 8376 վարակակիր անձ: Այդ թվում, 6252-ը տղամարդ է, 2124-ը՝ կին: Պացիենտների մեծ մասը 29-ից 39 տարեկան են: ՁԻԱՀ է զարգացել 4340 պացիենտի մոտ, մահացել՝ 1705-ը:
Հունիսի 30-ի տվյալներով, ՄԻԱՎ բուժում է ստանում 5220 պացիենտ, այդ թվում՝ 46 երեխա:
ՄԻԱՎ վարակման ամենաշատ դեպք է արձանագրվել Թբիլիսիում – 3029, Սամեգրելո – 1153, Իմերեթի – 1004, Աջարիա – 958, Աբխազիա – 526, Կախեթի – 411, Քվեմո Քարթլի – 478, Շիդա Քարթլի – 306, Գուրիա – 175, Սամցխե-Ջավախեթի – 112 դեպք: