Այս տարի Վրաստանից արտահանվել է 5,57 միլիոն դոլլար արժողությամբ ջեմ
2018 թվականի հունվարի-սեպտեմբերին Վրաստանից արտահանվել է 5,57 միլիոն դոլլար արժողությամբ մրգախյուս: Դրա հետ մեկտեղ, 2017 թվականին այս ապրանքի ընդհանուր արտահանումը կազմել է 6,8 միլիոն դոլլար:
Վրաստանի վիճակագրության ծառայության տվյալներով, Վրաստանից տարբեր անվանումների ջեմի արտահանումն ավելացել է հենց 2017 թվականին: Մինչ այդ, 2009-2016 թվականին, արտահանումը կազմում էր 300-600 հազար դոլլար: Վրացական ջեմը հիմնականում արտահանվում է Եվրամիության շուկա:
Եկամուտների ծառայության տեղեկությամբ, արտահանումային երկրների թվում այս տարի առաջատարն են Գերմանիան, Ավստրիան, Բելգիան և Սլովակիան: