Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 4 877 963 ուղևորի, որը 4 տոկոսով ավել է 2018 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից:
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկությամբ, նշված ժամանակաշրջանում կանխատեսվել էր 16 տոկոս աճ, իսկ գրանցված ցածր ցուցանիշը կապված է Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթների դադարեցման հետ:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 11 ամսում 2 տոկոսով պակասել է ուղևորահոսքը: Ուղևորահոսքն ավելացել է Բաթումիի (3 տոկոս) և Քութաիսիի (41 տոկոս) միջազգային օդանավակայաններում:
Նախորդ տարվա ընթացքում Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 5 033 323 ուղևորի: