Այս տարի, Վրաստանի Գուրիայի շրջանում, սպասում են կապույտ հապալասի 250 տոննա բերք
Այս տարի, Վրաստանի Գուրիայի շրջանում, սպասում են կապույտ հապալասի 250 տոննա բերք

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սոլոմոն Պավլիաշվիլին Գուրիայի պետական լիազոր Զուրաբ Նասարաիայի հետ միասին ուսումնասիրել է Օզուրգեթիի մունիցիպալիտետի Նարուջա ավանում գտնվող կապույտ հապալասի տնկադաշտը:

Տնկադաշտն ընդգրկում է 16 հեկտար տարածք և տնկվել է պետության ֆինանսական աջակցությամբ: Ընկերությունը գյուղատնտեսության «Տնկիր ապագան» նախագծի բաժանորդն է: Ընկերությունը պետական նախագծերին է միացել 2016 թվականին: Այգիներ տնկելու և ոռոգման համակարգերի համար ստացել է 100 հազար լարիի ֆինանսավորում, այստեղից 96 600 լարին՝ տնիկների համար, որը ներկրվել է Ֆրանսիայից, իսկ 3380 լարին՝ կաթիլային համակարգերի համար: Այս տարի, կանխատեսումային բերքում 80 տոննա է: Հապալասը հավաքելու սեզոնին աշխատում է մոտ 150 տեղի բնակիչ:

«Պետական նախագծերը կարևոր աջակցություն են հատապտղային մշակաբույսերի բնագավառի վերածննդի համար: Այս պահի դրությամբ, կապույտ հապալասն արժե 13-15 լարի, որն արտադրողի համար բավականին բարձր եկամուտի աղբյուր է: Հատապտղային մշակաբույսերի պահանջարկն ավելանում է ինչպես ներքին շուկայում, այնպես էլ՝ արտահանման դեպքում: Առաջիկա երեք տարիների ընթացքում հատապտղային մշակաբույսերը կդառնան Գուրիայի այցեքարտը»,- հայտարարել է Սոլոմոն Պավլիաշվիլին:

Զուրաբ Նասարաիայի հայտարարությամբ, Գուրիայում կապույտ հապալասը զբաղեցնում է 225 հա տարածք:

«Ընթացիկ տարում կանխատեսումային բերքը կազմում է 250 տոննա: Շրջանում ակտիվորեն տնկվում են այգիներ»,- նշել է Գուրիայում պետական լիազորը: