Այս տարի մենք վարժանքներ կունենանք Վրաստանի հետ, դա կլինի ցուցադրում, թե ինչպես ենք մենք համագործակցում սերտորեն և միասին. Ենս Ստոլտենբերգ
Այս տարի մենք վարժանքներ կունենանք Վրաստանի հետ, դա կլինի ցուցադրում, թե ինչպես ենք մենք համագործակցում սերտորեն և միասին. Ենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ դաշնակիցներն իրենց ամուր աջակցությունն են հայտնել Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Նրա խոսքով, դաշնակիցները տարբեր ուղղություններով աջակցում են Վրաստանին և Ուկրաինային, և այս տարի Վրաստանի հետ վարժանքներ կանցկացվեն, ինչը կլինի համատեղ աշխատանքի ցուցադրումը։

«Մենք լավ հանդիպում ունեցանք երկու երկրների, Վրաստանի և Ուկրաինայի նախարարների հետ: Այս հանդիպմանը դաշնակիցներն իրենց ամուր աջակցությունն են հայտնել երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Դաշնակիցները տարբեր ուղղություններով աջակցում են Վրաստանին և Ուկրաինային։ Մենք դա անում ենք ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ փոխադարձ աջակցությամբ, զորավարժություններով, կարողությունների զարգացումով, և այս տարի մենք վարժանքներ կունենանք Վրաստանի հետ, ՆԱՏՕ-ն կլինի այդ զորավարժությունների մասնակիցը։ Մենք միասին կանցկացնենք զորավարժությունները, և դա կլինի ցուցադրություն, թե ինչպես ենք մենք սերտորեն և միասին աշխատում»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ սևծովյան տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար։

«Մեզ համար կարևոր է այն, ինչ տեղի է ունենում այնտեղ։ Սևծովյան տարածաշրջանում կա ՆԱՏՕ-ի երեք անդամ, և մենք ունենք երկու շատ մոտ գործընկեր՝ Վրաստանը և Ուկրաինան։ Նրանց հետ սերտ համագործակցությունը կարևոր է և՛ մեզ, և՛ մեր գործընկերների համար, ինչը ակնհայտորեն ապացուցվել է այսօր։ Բուխարեստի գագաթնաժողովի որոշման վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել: Ներկայումս շեշտը դրված է բարեփոխումների, Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանական և անվտանգության ինստիտուտների արդիականացման վրա»,- ասել է Ենս Ստոլտենբերգը։