Այս տարի առաջին դասարան կընդունեն նաև այն երեխաներին, որոնց 6 տարին լրանում է սեպտեմբերի 16-ին և 17-ին
Հանրային դպրոցների առաջին դասարան գրանցվելու իրավունք այս տարի կստանան նաև սեպտեմբերի 16-ին և 17-ին ծնված երեխաները, որոնք դառնում են 6 տարեկան: Դրա պատճառը կրթությամ շասոմ օրենքում մտցվելիք գրառումն է:
Մասնավորապես, օրենքի համաձայն սահմանված է, որ առաջին դասարան են գրանցվում 6 տարին լրացած երեխաները, իսկ ուսումն սկսվում է սեպտեմբերի 15-ին: Ինչպես նաև, եթե սեպտեմբերի 15-ը շաբաթ-կիրակի է կամ այլ հանգստյան օր, ուսումնական գործընթացը մեկնարկում է հենց առաջին աշխատանքային օրը:
Այս տարի սեպտեմբերի 15-ը հանգստյան օր է: Համապատասխանաբար, մեկնարկի պահին, սեպտեմբերի 16-ին և 17-ին ծնված երեխաներն արդեն կլինեն 6 տարեկան:
Այս տարի դպրոցներում առաջինդասարանցիների գրանցման առաջին փուլը մեկնարկում է ապրիլի 10-ից: Դա այսպես կոչված ներքին գրանցում է: Ինչ վերաբերում է առցանց գրանցմանը, այն կմեկնարկի մայիսի սկզբին: