Այս րոպեներին սկսվում է այսպես կոչված «դասավորված խաղերի» գործով ձերբակալվածների դատական նիստը
Այս րոպեներին սկսվում է այսպես կոչված «դասավորված խաղերի» գործով ձերբակալվածների դատական նիստը: Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկելու է ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց օգտագործելու հարցը:
Հետաքննչական ծառայությունը դատարանին դիմել է մոտ երկու ժամ առաջ: Դեռևս անհայտ է դատախազության դիրքորոշումը, թե ինչ միջոց է պահանջելու ձերբակալվածների նկատմամբ:
Իրակլի և Դավիթ Բերիշվիլիների փաստաբանը պատրաստվում է դատարանին խափանման միջոց առաջարկել գրավը: Փաստաբանը հույս ունի, որ դատարանը կբավարարի այդ միջնորդությունը, քանզի իր պաշտպանության տակ գտնվողները համագործակցում են հետաքննության հետ և ճանաչում են իր մեղքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan