Այս րոպեներին Դմանիսիում իրավիճակը հանդարտ է: Դմանիսիի մուտքի մոտ գտնվում են իրավապահներ:
Ինչպես տեղից հայտնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, պարեկային ոստիկանության ու առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի աշխատակիցները փակել են ճանապարհը:
Բացի այդ, այսօր Դմանիսի են ժամանել՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին, խորհրդարանի ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Սոզար Սուբարին և խորհրդարանի անդամ Գոգի Մեշվելիանին:
Հիշեցնենք, ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, երեկ Դմանիսիում կենցաղային հողի վրա տեղացիները բախվել են միմյանց, ինչը վերածվել է խմբային բռնության: