Այս փուլում հաստատվել է «օմիկրոն»-ի մոտ 1200 դեպք,  հոսպիտալացում անհրաժեշտ է  եղել միայն 14-ին.Թամար Գաբունիա
Այս փուլում հաստատվել է «օմիկրոն»-ի մոտ 1200 դեպք, հոսպիտալացում անհրաժեշտ է եղել միայն 14-ին.Թամար Գաբունիա

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այս փուլում երկրում լաբորատոր հաստատված է «Օմիկրոն»-ի մոտ 1200 դեպք։ Նրա խոսքով, շատ դեպքերում հիվանդությունը թեթև է ընթանում և միայն 14 հիվանդի հոսպիտալացում է անհրաժեշտ եղել։

Թամար Գաբունիան ընդգծեց, որ «Օմիկրոն»-ով վարակվածներից շատերը երկու անգամ պատվաստվածներ են. Սակայն խոսելով պատվաստումների արդյունավետության մասին՝ առողջապահության փոխնախարարն ասաց, որ բուստեր դոզան գրեթե կրկնապատկում է պատվաստումների պաշտպանիչ ազդեցությունը։

Omicron-ով վարակվածների մեծ մասը պատվաստվածներ են: Պատվաստված հիվանդների հոսպիտալացման մակարդակը նվազագույն է, գործնականում բացակայում է, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «օմիկրոն»-ի դեմ պատվաստման արդյունավետությունը կարևոր է հատկապես հոսպիտալացման և ծանր դեպքերի կանխարգելման առումով։ Բուստերը գրեթե կրկնապատկում է պատվաստումների պաշտպանիչ ազդեցությունը: «Օմիկրոն»-ի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասնում է 1200-ի։ Այդ դեպքերից միայն 14-ն են հոսպիտալացման կարիք ունեցել, ինչը ցածր ցուցանիշ է»,- ասաց Թամար Գաբունիան։