Այս փուլում 1200 լարի փոխհատուցում ստանալու համար եկամուտների ծառայությունում գրանցվել է 4500 դիմում
Ծրագրայնորեն հնարավոր է պարզել, թե արդյոք 2020 թվականի ընթացքում աշխատողն առնվազն երկու ամիս ունեցել է աշխատավարձ: Հետևաբար, մենք դա անում ենք եկամուտների ծառայությունում և միայն դրա հայտնաբերման արդյունքում լրացուցիչ տեղեկություններ ենք կուղարկում առողջապահության նախարարություն՝ փոխհատուցում ստանալու համար, – այս մասին հայտարարել է Եկամուտների ծառայության սպասարկման վարչության պետ Լևան Դգեբուաձեն:
Նրա խոսքով, եթե որևէ ընկերություն փոխհատուցում ստանալու համար իրեն թույլ տա և դիտավորյալ աշխատանքից ազատի իր աշխատակիցին, նման փաստերը կուսումնասիրվեն համապատասխան քննչական ծառայությունների կողմից:
«Ինչ վերաբերում է այն փաստին, որ ընկերությունը փոխհատուցում ստանալու համար աշխատակից է ազատում աշխատանքից, ապա մենք բոլորին կոչ ենք անում տրամադրել մեզ տեղեկություն բոլոր այս ընկերությունների մասին և համապատասխան քննչական ծառայությունները կքննեն դա: Սա արդեն ուսումնասիրության ու հետազոտության առարկա է, որը անհրաժեշտ է հաստատել», – ասաց Դգեբուաձեն:
Միևնույն ժամանակ, ըստ Լևան Դգեբուաձեի, այս փուլում եկամուտների ծառայությունում գրանցվել է 45,000 դիմում՝ 1200 լարի փոխհատուցում ստանալու համար:
«Այս պահին վիճակագրությունն այնպիսին է, որ 45000 անհատ արդեն գրանցել է հայտ: Իսկ թե ով կստանա ամսական 200 լարի վեց ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ 1200 լարիով, սրանք հետևյալ անհատներն են. Ֆիզիկական անձը պետք է 2020 թվականի հունվարից մինչև նոյեմբերը ներառյալ առնվազն երկու անգամ ստացած լինի աշխատավարձ, իսկ այնուհետև՝ 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունվարի-փետրվարին: Եթե նա առնվազն մեկ ամիս աշխատավարձ չի ստացել, այդպիսի անհատները փոխհատուցում կստանան: Դիմումները ներկայացնում են գործատուները, որոնք ներկայացվում են էլեկտրոնային եղանակով և չեն պահանջում այցելել սպասարկման կենտրոն: Այդպիսով, մենք անմիջապես ուղարկված տեղեկությունները կփոխանցենք առողջապահության նախարարությանը», – ասաց Լևան Դգեբուաձեն: